Պարզվել է Բաշինջաղյան փողոցում ինքնահրկիզված տղամարդու ինքնությունը
Ինչպես հայտնել էինք, Բաշինջաղյան փողոցում այրված քաղաքացու վիճակն անհամատեղելի է կյանքի հետ. վիճակը ծայրահեղ ծանր է:
Այրված քաղաքացին 1945թ. ծված Համլետ Մեսրոպի Մելիքյանն է: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից:
Բժշկի խոսքով՝ տուժածի հարազատներն այս պահին հիվանդանոցում են: Նրանցից ոչ ոք չի պատկերացնում, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քան որ Համլետ Մելիքյանն անուշադրության մատնված չի եղել: