Ֆինլանդիայի միգրացիոն ծառայությունը հայտնել է անչափահաս միգրանտների անհետանալու մասին
Ֆինլանդիայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ անչափահաս միգրանտներ են անհետանացել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ 2014 թվականից երկրում անհայտ կորել են 14-17 տարեկան 30 անչափահաս միգրանտներ: Նրանք եղել են հիմնականում տղաներ, ովքեր եկել են առանց խնամակալների:
Ուսումնասիրելով իրավիճակը` միգրացիոն ծառայությունը եկել է եզրահանգման, որ երեխաների անհետանալու գլխավոր պատճառներից մեկը հանդիսանում է երկրից արտաքսվելու վախը: Այդ վախից ելնելով` նրանք որոշում են կայացնում թաքնվել ինքնուրույն: