Ի՞նչու է Ադրբեջանը հասել Սոմալիի մակարդակին, այլ ոչ՝ Նորվեգիայի. ադրբեջանական մամուլ
Ադրբեջանական հասարակությունը բավական կտրուկ է արձագանքում հատկապես երկրում շրջանառվող ֆինանսական հոսքերի վերաբերյալ թեմաներին:
Մասնավորապես, օրերս տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ադրբեջանական գազի վաճառքից 1.5 միլիարդ դոլար է փոխանցվել Ադրբեջանի պետական նավթային ֆոնդին:
«Ադրբեջանական փողոց»-ը այդ լուրին արձագանքել է հետևյալ մեկնաբանություններով՝ «մեզ ի՞նչ այդ գումարներից, իշխանությունների գրպաններն են գնում, մինչև վաղն առավոտ այլևս չեն լինի այդ դոլարները»:
Կամ օրինակ՝ «եթե վերջին 5-10 տարիների ընթացքում Ադրբեջան մտած գումարները ծախսվեին տնտեսության զարգացման վրա, ապա մենք հիմա առնվազն Նորվեգիայի պես երկիր դարձած կլինեինք, բայց մենք ոչ թե Նորվեգիայի մակարդակին ենք հասել, այլ՝ Սոմալիի»:
Արմեն Պետրոսյան, Ֆեյսբուք: