Կապիտան Ուրֆանյանի անմահ յոթնյակը (տեսանյութ)
Ուղիղ խոսքԱպրիլի 2-ին կապիտան Արմենակ Ուրֆանյանի 7 հոգանոց ջոկատը անհավասար մարտի բռնվեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների և զրահատեխնիկայի հետ։
Արդյունքում, հետ մղելով հատուկջոկատայինների 3 հարձակում, շարքից հանելով մեկ տանկ, մեկ զրահամեքենա և հակաականային ինժեներական տեխնիկա, ոչնչացնելով տասնյակից ավել հատուկջոկատայինների, իր ջոկատի գնդացրորդ Քյարամ Սլոյանի հետ, հերոսական մահով ընկավ ռազմի դաշտում։
Նրա մարտիկները շարունակեցին մարտը մինչև վերջին փամփուշտը։ Սերժանտ Ռոբերտ Աբաջյանը սպառելով իր զինամթերքը, պայթեցրեց ինքն իրեն թշնամու զինվորների հետ մեկտեղ։
Դիրքը չհանձնեցին՝ ընկնելով մարտի դաշտում։
Campaign to Support our Defenders, ֆեյսբուքյան էջ: