Ադրբեջանական հեքիաթը Մովսես Հակոբյանի մասին
Ադրբեջանական փչացած լրատվականներից մեկը՝ Haqqin.az-ը, նոր հեքիաթներ է փորձում լցնել սեփական, մտածելու ունակությունից զուրկ ժողովրդի գլխում:
Ֆոտոշոփի բոլոր աստիճանները ծալած ունեցած այս մասնագետները հիմա էլ ինտերնետի միջոցով գեներալներ ու գնդապետներ են սպանում:
Ապրիլի 4-ից սրանք սկսեցին լուր տարածել, որ կարողացել են ԱԹՍ-ով սպանել Մովսես Հակոբյանին և մի շարք գնդապետերի, որոնք եղել են Արցախում՝ առաջին գծում: Ինչպես հայտնում է Haqqin.az կայքը, այդ մասին նրանց կասկածները հաստատվել են հայ մի քանի բլոգերների ու ակտիվիստների գրառումներից:
Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն, այսինքն, թույլ տվեք կարծեմ, որ ես հիմա գրեմ ՝ Զաքիր Հասանովը զոհվել է մարտերի ժամանակ, ուրեմն Haqqin.az կայքը պետք է իմ այդ գրառումը օրենք ընդունի ու տարածի իր կայքում:
Սրանց հաչոցներից մի քանի օր անց Մովսես Հակոբյանը հարցազրույց է տալիս Ազատություն ռադիոկայանին, խոսում է ապրիլյան մարտերի մասին, խոսում է իր սպանված լինելու մասին և այլն:
Դե, մեր հարևան ուղեղի գիգանտները, որոշում են, որ դա հին հարցազրույց է: Հա ժողովուրդ, Մովսես Հակոբյան մի ասա, մի Վանգա ասա: Մի քանի ամիս առաջ էս մարդը իմացել է ապրիլյան դեպքերի ու դրան հաջորդող զարգացումների մասին ու նախօրոք հարցազրույց է տվել:
Մեղա-մեղա մի նորմալ հարևանն ի՞նչ էր, որ մենք չունեցանք:
Աշոտ Ասատրյան, Ֆեյսբուք: