Դեր Զորում Սիրիայի կառավարությունը չեզոքացրել է «Իսլամական պետություն» խմբավորման 100 անդամի
Սիրիայի կառավարությունը օդային ուժերի աջակցությամբ վերջին օրը Դեր Զորում չեզոքացրել են «Իսլամական պետություն» խմբավորման 100 անդամի: Հաղորդում է SANA-ն:
«Դեր Զորում իրականացրած մարտական գործողությունները տեղի են ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի բանակը Դեր Զորում չեզոքացրել է «ԻՊ»-ի ահաբեկիչներին:
«Իսլամական պետություն» խմբավորման անդամների մուտքը մի շարք երկրներ արգելվել է, այդ թվում և Ռուսաստանի: