Մխիթարյանը պատմել է իր խփած շքեղ գոլի մասին (տեսանյութ)
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Հանովերի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակը Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում։ Խաղի միակ գոլը 57-րդ րոպեին խփել է 27-ամյա ֆուտբոլիստը։
«Ստացա գնդակը Մարկո Ռոյսից և ցանկանում էի անցում կատարել, սակայն հետո տեսա, որ դիմացս փակեցին։ Այդ ժամանակ սկսեցի տեղաշարժվել դեպի կենտրոն և ցանկացա, որ գնդակը հայտնվի դարպասում։ Ուրախ եմ, որ դա ինձ մոտ ստացվեց։ Ընդհանուր առմամբ, կատարեցինք մեր առաջադրանքը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Bild»-ը։