Մակեդոնիան սկսել է Հունաստանի հետ սահմանին ցանկապատ կառուցել
Մակեդոնիայի բանակը սկսել է մետաղյա ցանկապատ կառուցել Հունաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալության պաշտոնական կայքին:
Հաղորդվում է, որ ցանկապատը նման է այն ցանկապատներին, որոնք կառուցվել են Սերբիայի և Խորվաթիայի սահմաններին:
Ավելի վաղ Սերբիայի և Մակեդոնիայի իշխանությունները որոշում էին կայացրել միայն Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի փախստականներին թույլ տալ մտնել իրենց տարածքներ:
Ականատեսները հաղորդում են, որ Հունաստանի սահմանին ոստիկանները դադարել են այլ երկրների փախստականներին բաց թողնել: