ԼՏՊ-ի նախկին օրիգինալությունից մնացել է միայն գրագետ և գեղեցիկ հայերենը
Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածն այդպես էլ չարժանացավ հասարակական այնպիսի ուշադրության, որը կարելի էր տեսնել նախորդ նման հրապարակումների դեպքում։
Կարծում եմ՝ մարդկանց անտարբերությունը հասկանալի է։ ԼՏՊ֊ի նախկին օրիգինալությունից մնացել է միայն գրագետ և գեղեցիկ հայերենը։ Մնացած առումներով նա դարձել է իրենից ավելի ներքև կանգնած թիմակիցների անհիմն, բայց խիստ բարձրագոչ քարոզչության գերին։
Տարեցտարի կրկնում է նույն թեզերը՝ փորձելով հարմարեցնել դրանք արդի քաղաքական գործընթացներին։
Հրանտ Մելիք-Շահնազարյան. ֆեյսբուք: