Քիմ Քարդաշյանը կեսարյան հատման է պատրաստվում
Քիմ Քարդաշյանի բախտը չի բերում ծննդաբերությունների հարցում: Երբ պետք է ծնվեր նրա առաջնեկ Նորթը, բարդություններ առաջացան, նույնը կրկնվում է այժմ: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Քիմ Քարդաշյանը սոցկայքի իր էջերում գրել է, որ պատրաստվում է կեսարյան հատման: Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, երեխան չի հասցրել պտտվել, իսկ դա նշանակում է, որ կենսաբանական ծննդաբերությունը բացառված է:
«Բժիշկներն ասացին, որ իմ երեխայի դիրքը սխալ է, և ես չեմ կարող ինքնուրույն ծննդաբերել: Իմ որդու գլուխը դեռևս վերևում է, սակայն արդեն պետք է ներքևում լիներ: Ես ստիպված եմ կեսարյան հատում անել»,- գրել է ռեալիթի շոուի աստղը:
Սակայն Քիմը չի հուսահատվում և այդ թեմայով շատ գրքեր է կարդում:
Հիշեցնենք, որ վերջերս Քիմ Քարդաշյանը բողոքել էր հղիությունից և հայտնել, որ չի պատրաստվում երրորդ անգամ հղիանալ: