Ուկրաինան հրաժարվել է ռուսական գազից և արգելել է ռուսական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները
Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը հանձնարարել է «Նավթոգազ» պետական ընկերությանը դադարեցնել Ռուսաստանից գազի գնումը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «112.Украина»-ին:
«Կառավարությունը որոշել է հանձնարարել «Նավթոգազ»-ին` դադարեցնել ռուսական գազի ձեռքբերումը, թե չէ ռուսներն արդեն շփոթել են ամեն ինչ. այդ իրենք չեն մեզ գազ մատակարարում, այդ մենք ենք իրենցից գազ գնում»,-հայտարարել է ՈՒկրաինայի վարչապետը:
Ավելի վաղ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինային գազ և ածուխ մատակարարել:
Ուկրաինան արգելել է նաև ռուսական ավիաընկերություններին իր տարածքով տարանցիկ չվերթներ իրականացնել:
«Կառավարությունը հանձնարարում է «Ուկրաէրորուխա»-ին, միջազգային օրենսդրության նորմերին համապատասխան հաղորդել ՌԴ-ին այն մասին, որ ռուսական ավիաընկերությունները և ռուսական ինքնաթիռները այլևս իրավունք չունեն օգտագործել ուկրաինական օդային տարածքը: Սա վերաբերում է ոչ միայն ռազմական, այլև ամբողջ քաղաքացիական ավիացիային»,- նշել է վարչապետը: