Ռուսական խփված ինքնաթիռի հետքերով․ ի՞նչ զարգացումներ ակնկալել մոտակա հեռանկարում
Միանգամից ասեմ, որ իմ համեստ կարծիքով, ուղղակի ռազմական բախումը ու խոշորամասշտաբ գործողությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրեթե բացառվում են։ Եկեք ֆիքսենք, թե ինչ կա այսս պահի դրությամբ․
- Թուրքական օդուժը երեկ խոցեց Սու-24 ռմբակոծիչ, որի արդյունքում առնվան մեկ օդաչուն զովել է, մյուսն էլ կամ գերության մեջ է իսլամիստների ձեռքում, կամ էլ՝ ևս սպանվել է։
- Օդաչուներին փրկելու համար ժամանած հատուկ նշանակության խմբի ուղղաթիռը ևս խոցվել է, բայց արդեն վայրէջք կատարած ժամանակ, ինչի արդյունքում զոհվել է ևս մեկ ռուս ծովային հետևակային։
- Ռուսաստանը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին, որն ունի ռազմական ու տնտեսական կոմպոնենտներ։
Այս պահի դրությամբ տնտեսական կոմպոնենտն արտահայտվում է նրանով, որ Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ սկսել են վերադարձնել դեպի Թուրքիա ուղևորության տոմսերը և շատ տուրիստական գործակալություններ չեղարկում են իրենց տուրերն այս երկիր։ Մեծ է հավանականությունը, որ ամենամոտ ժամանակում ռուսական իշխանությունները պաշտոնապես կդադարեցնեն օդային հաղորդակցությունը Թուրքիայի հետ։ Խոսում են նաև Թուրքիայի նկատմամբ տնտեսական էմբարգո սահմանելու, ինչպես նաև ատոմակայանի կառուցման պրոյեկտը չեղարկելու հավանականության մասին։
Ռազմական մասով, Ռուսաստանն արդեն իսկ երկու բան արել է այս պահի դրությամբ․ հայտարարվել է, որ այսուհետ ռմբակոծիչերին միշտ ուղեկցելու են երկու կործանիչներ, որոնք պատասխան կարկ կբացեն ցանկացած օդային թիրախի վրա, որը կհամարձակվի գրոհել ռմբակոծիչներին։ Բացի դրանից, հայտարարվել է, որ Սիրիայի օդային տարածքը փակվում է թուրքական բոլոր օդային միջոցների համար, որովհետև դրանք փաստացի ռիսկ են ներկայացնում ռուսական ուժերին։ Բացի դրանից, կարծում եմ արդեն մոտ ապագայում Ռուսաստանն ավելի կհորացնի իր ռազմական ներկայությունն ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում ու Ղրիմում։
Դե ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա ոչ մի լավ բան ասել չեմ կարող։ Դիմակայությունը միայն ավելի է խորանալու Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, ինչը էլ ավելի է մերձեցնելու ռուսներին Իրանի ու Չինաստանի հետ ու ավելի է բարձրացնելու լարման աստիճանը ոչ միայն Սիրիայում, այլև ողջ տարածաշրջանում։ Կարծում եմ, կամ էլ գոնե հույս ունեմ, որ ռուսները չեն կրկնի իրենց ավանդական սխալները ու ո՛չ անիմաստ պատերազմի կգնան՝ Արևմուտքի կողմից ծրագրված սցենարով, ոչ էլ պոչները կախ կհաշտվեն թուրքերի հետ։
Կոստանտին Տեր-Նակալյան. ֆեյսբուք: