Ֆրանսիական ինքնաթիռները ոչնացրել են Իրաքում ԻՊ-ի հրամանատարական կենտրոնը
Ֆրանսիական ինքնաթիռները ռազմական թռիչքների ժամանակ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հրամանատարական կենտրոնը, որը գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքից 45 կմ հեռավորության վրա։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Երկրի նախագահի՝ Վաշինգթոն այցելության ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան ընդգծել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների հրամանատարական կետին, որը գտնվում է Թալ-Աֆար քաղաքում։
Նոյեմբերի 23-ին ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրից հարված է հասցվել Սիրիայում և Իրաքում «ԻՊ»-ի դիրքերին։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Սիրիայում ցամաքային գործողությունների։