Առաջիկում կկայանա Պուտին-Սարկոզի հանդիպումը
Agence France-Presse-ը տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հնարավոր հանդիպումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին, սակայն, թե որտեղ դեռևս հայտնի չէ: Հայտնի չեն նաև հանդիպման նպատակներն ու քննարկվող հարցերը: Դրանք գաղտնի են պահվում:
Նշեք, որ ըստ վերջին հարցումների ֆրանսիացիների մոտ 25%-ը պատրաստ է իր ձայնը տալ նախկին նախագահին՝ 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
Սարկոզին ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել 2017 թվականի նախագահական ընտրություներում: