Ավստրալիայում ոչխարից ռեկորդային կշռով բուրդ են խուզել (լուսանկար)
Ավստրալիայում Քրիս մականունով ոչխարի գերաճած մազերն առաջին անգամ խուզել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Daily Mail-ին: Ոչխարի բրդի կշիռը կազմել է 41 կգ: Խուզելուց հետո ոչխարն անճանաչելի է դարձել:
Կենդանիների պաշտպանության գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կենդանին համեմատաբար իրեն լավ է զգում:
Նշվում է, որ կենդանին գրեթե երկու տարի մենակ է ապրել, որից հետո նրան գտել են, և նա ռեկորդային կշռով բուրդ է տվել:
Ավելի վաղ, 6 տարի տերերից թաքնված ոչխարից խուզել էին 27 կգ բուրդ: