Ընկերությունը ամրացնում է առողջությունը
Վիրջինիայի համալսարանի գիտնականները պարզել են՝ մանկության ընկերները օգնում են պահպանել առողջությունը հասուն տարիքում՝ հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտությանը մասնակցել են 171 7-8-րդ դասարանցիներ: Գիտնականները հետևել են 13-27 տարեկան մարդկանց:
Այս տարիքայինները մասնագետներին պատմել են իրենց լավագույն ընկերների մասին,գնահատվել է ընկերություն անելիս վստահության գործոնը:
Հետազոտությունները ցույց են տվել՝ եթե դեռահաս տաիրքում մարդն ունի լավ ընկերներ,ում կարող է վստահել,ապա հասուն տարիքում նա ավելի քիչ է անհանգստության պահեր կամ դեպրեսիա ունենում:
Մյուս հիվանդությունների մասին դեռևս փաստացի ապացույցներ չկան,սակայն այն,որ ընկերությունը օգնում է հոգեբանական առումով,գիտականորեն ապացուցված է: