Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական հեքիաթը
Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական հեքիաթը. այս հարցի ճիշտ պատասխանը ստանալու համար 2000 ծնող իրենց երեխաների համար հեքիաթ են կարդացել՝ հայտնում է Medvesti.com-ը:
Գիտնականներն այդ ընթացքում ֆիքսում էին այն ժամանակահատվածը,որի ընթացքում երեխան քնում է:Հետաքրքիր է՝ ծնողների կեսը հեքիաթների տեղը ինչ-որ պատմություններ են պատմել երեխաներին,իսկ 8%-ը վստահ չէր իր՝ հեքիաթասացի կարողություններին:
Իդեալական հեքիաթը պետք է տևի 8,5 րոպե:Երեխաներին դուր է գալիս,երբ ծնողները հերոսների ձայներով են խոսում: Երեխաների մեկ երրորդը չէր ընկալում հեքիաթը,եթե դրա մեջ դրակոններ կային:Մեկ երրոդին նաև դուր չեն եկել առանց փերիի կամ սպիտակ ձիավորի հեքիաթները:
Երեխաները ավելի հաճախ ցանկանում են,որ հեքիաթի իրադարձությունները տեղի ունենան հեքիաթային երկրում՝թագավորական ամրոցում: