Թեժ իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում. ոստիկանների և ակտիվիստների միջև բախում է սկսվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ո՛չ թալանին»-ը սկսում է պայքարի նոր փուլ: Ներկա պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվել է: Ակտիվիստները փորձում են փակել փողոցը, սակայն ոստիկանները չեն թողնում:
Իրավիճակի սրումը հանգեցրեց նրան, որ սկսվեց բախում ոստիկանների և ակտիվիստների միջև:
Ակտիվիստները փորձում են ճեղքել ոստիկանական պատը, սակայն ոստիկանների թիվը գնալով ավելանում է:
Արդեն ոստիկանները կանգնած են 4 շարքով: