«Ո՛չ թալանին»-ը սկսում է պայքարի նոր փուլ
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօրվանից սկսում է պայքարի նոր փուլ:
Նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հավաքվել են Սիրահարների այգում՝ քննարկելու իրենց հետագա անելիքներըմ իսկ հետո շարժվեցին Բաղրամյան փողոց:
Ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այդպիսով ցուցաբերում են իրենց քաղաքացիական անհնազանդությունը և իրենք մտադիր են պայքարելու մինչև վերջ:
Նրանք այսպիսով փորձում են իշխանություններին հիշեցնել իրենց պահանջները: