Թինա Կանդելակիին հետևում են (լուսանկար)
Աստղերն ու հրապարակային մարդիկ հաճախ են դառնում իրենց երկրպագուների զոհը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Թինա Կանդելակին ևս անմասն չի մնացել այդպիսի պատմությունների մեջ ընկնելուց: Նա հրապարակել է լուսանկար և գրել. «Խնդրեմ: Այս մարդն ինձ հետապնդում է: Կարծում եք, որ մեր մեջ կա՞պ կա: Նա պարզապես ստում է: Մարզասրահ գնալիս միշտ ինձ հետևում է: Անօգուտ է զանգել ոստիկանություն կամ հաղորդագրություն գրել այս ամենի վերաբերյալ: Դրա համար, այս տղամարդու հարգելի՛ բարեկամներ, եկե՛ք և տարե՛ք ձեր հիվանդ բարեկամին և նրան օգնություն ցուցաբերե՛ք, քանի որ ակնհայտ է, որ նա օգնության կարիք ունի»,- հայտարարել է Կանդելակին: