Հակառակորդն անգամ սեպտեմբերի 1-ին չլռեց՝ փչացնելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցականների տոնը
Երեկ գիշեր ու այսօր առավոտյան հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Իրենց մոտ խասյաթ է միշտ տոնական օրերին կրակում են. սեպտեմբերի 1, մայիսի 9 և այլն: Ամեն ինչ հարամ են անում»,-ասաց Նարեկ Սահակյանը:
«Առավոտը եկան երեխեքն իրենց հանձնարարականները ստացան, գնացին»,-ասաց նա: Գյուղապետը նշեց, որ իրենց գյուղի ուղությամբ կարճ կրակահերթեր են եղել նաև 1.5 ժամ առաջ:
Հ.Գ. Անգամ սեպտեմբերի 1-ին հակառակորդը չլռեց՝ փչացնելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցականների տոնը: