Լիլիթ Կարապետյանի որդու առաջին քայլերը դեպի դպրոց. երգչուհու տպավորությունները (լուսանկարներ)
1982թ. սեպտեմբերի 1-ին երգչուհի Լիլիթ Կարապետյանը 7 տարեկանում դպրոցական իր առաջին քայլերը Ալավերդու թիվ 12 դպրոցում է սկսել:
2015թ-ի սեպտեմբերի 1-ին, 6 տարեկանում դպրոց է հաճախում արդեն նրա որդին՝ Կարենը:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին կիսվեց իր զգացողություններով:
«Հաճելի զգացողություն և սրտի թրթիռ ունեմ, կարծես ես պետք է հաճախեմ դպրոց»,-ասաց Լիլիթ Կարապետյանը:
Լիլիթը նշեց նաև, որ իր և մյուս երեխաներին տեսնելով կարծում է, որ Հայաստանում շուտ է 6 տարեկանում դպրոց հաճախել:
«ԱՄՆ-ում այլ է: Այնտեղ նույնիսկ 5 տարեկանից են դպրոց հաճախում, սակայն, իրենց մոտ համակարգն այլ է: Հիմնականում խաղերի միջոցով են անցկացվում դասերը»,-ավելացրեց Լիլիթ Կարապետյանը:
Operativ.am-ը գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորում է երգչուհուն և փոքրիկ Կարենին: