ԵՄ-ի երկրները սեպտեմբերի 14-ին կհանդիպեն՝ քննարկելու գաղթականների խնդիրը
Լյուքսեմբուրգը՝ որպես Եվրոպական միության ներկայացուցիչ-պետություն, սեպտեմբերի 14-ին հանդիպում կունենա ԵՄ-ի 28 երկրների նախարարների հետ,որպեսզի քննարկեն փախստականների հարցը՝ հայտնում է Gazeta.ru-ն:
«ԵՄ-ի սահմաններից դուրս,ինչպես նաև սահմանների ներսում փախստականների հարցն այնպիսի իրավիճակում է հայտնվել,որ աննախադեպ ցուցանիշներ ունենք» ,- նշվում է Լյուքսեմբուրգի հաղորդագրության մեջ:
Նշվում է,որ պետք է համապատասպան քայլեր արվեն,որպեսզի ուժեղացեն ԵՄ-ի կողմից պատասխան գործողությունները:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտնել էր,որ ԵԽ-ի փախստականների համար նախատեսված համակարգը չի աշխատում, և առաջարկել էր սահամանափակել ողջ Եվրոպայի տարածքով տեղաշարժվելու հնարավորությունները: