Անչափ հետաքրքիր դրվագ Կոմիտասի կյանքից
Ահա թե ինչ է գրում Կետրոնական վարժարանի սաներից մեկը՝ Վարդան Պետոյանը, որին բախտ է վիճակվել լինել Կոմիտասի սաներից մեկը....Ահա.. «...Նա մի փոքրիկ հարված տվեց ձեռքին բռնած կամերտոնին և տանելով իր ականջին մոտիկ՝ ֆա ձայնը հանեց ու ամֆիթատրոնի առաջին նստարանի ծայրին նստող ուսանողներից սկսեց փորձել մեր ձայները»:
«Երբեք չեմ մոռանում այդ ֆա-ն,- գրում է Վարդանը,- որով Կոմիտասը հերթով և առանձին-առանձին բոլորիս արտասանել էր տալիս, բոլորս աշխատում էինք մեր լսողությունը ենթարկել պահանջին... Առաջին ուսանողի ֆա-ն երկու անգամ լսեց և «տրապիզոնցու լաճ ես» ասաց: Իրոք, այդ ուսանողը տրապիզոնցի էր... Երկրորդ ուսանողի ֆա-ն էր հնչում և նրա մի ֆա-ից հետո Կոմիտասը նրան. «տղա՛, վանեցի՞ ես» ասաց ուրախանալով: Մենք բոլորս զարմանքից հետզհետե շշմում էինք, ու երրորդ, չորրորդ ու հետագա ֆա արտասանողների որտեղացի լինելն ինքն էր ասում և ոչ ոքից չէր հարցնում: ...Կոմիտասը մեծանում, խորհրդավոր էր դառնում մեր աչքերի առջև իր՝ ձայների զարմանալի ճանաչողությամբ, ձայնի հետ օջախն ու ծննդավայրը ճանաչելով... Ես հազիվ առաջին ֆա-ն էի արտասանել, «ա՜, դու ծռերից ես»,- ասավ,- «ծուռ սասունցի»:Ավելի մեծ եղավ զարմանքս, երբ տեսանք, որ ամեն մի գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով: Այդ օրը Կոմիտասը մշեցի էր այնքան հարազատ, որքան բիթլիսցի, վանեցի, սասունցի կամ այլ գավառցի...»:
Ազատ Անկախ Միացյալ.Ֆեյսբուք