Մահացել է դերասան Միխայիլ Սվետինը
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է ռուս դերասան Միխայիլ Սվետինը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-n` հղում անելով ТАСС-ին:
Դերասանը հոսպիտալացվել էր օգոստոսի 23-ին: Նա ենթարկվել էր վիրահատության: Վիրահատությունից առաջ և հետո նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Միխայիլ Սվետինը 1970 թվականից սկսած աշխատել էր դրամատիկ թատրոնում, իսկ 1980-ից մինչև այսօր Նիկոլայ Ակիմովի անվան թատրոնում:
Նա նկարահանվել էր մի շարք հայտի ֆիլմերում. «Чародеи», «Афоня», «Не может быть», «Человек с бульвара Капуцинов» և այլն: