Իրանի նախագահն անդրադարձել է ԼՂ-ի խնդրին
Իրանն ու Ադրբեջանը ավելի շատ հնարավորություն ունեն զարգացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Trend-ին:
Նրա խոսքով՝ Իրանն ու Ադրբեջանը համագործակցում են նեղ շրջանակներում, սակայն անհրաժեշտ է լայնացնել համագործակցության ոլորտները: Իրանը մտադիր է լայնամասշտաբ համագործակցություն ծավալել նաև նավթի ոլորտում, ինչպես նաև Կասպից ծովի հետ կապված:
Իրանի նախագահը շոշափել է նաև Լեռանային Ղարաբաղի հարցը և նշել, որ խնդրի լուծման դեպքում տարածաշրջանի անվտանգությունը կապահովվի: