Մահացած ծննդկանի նորածին դուստրը մահացավ
Հուլիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, ծայրահեղ ծանր վիճակում «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 29-ամյա մի կին՝ 35 շաբաթական հղիությամբ, ով սակայն կեսարյան հատումից մի քանի օր անց մահացավ:
Այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 12:10-ի սահմաններում, հիվանդանոցում մահացավ նաև նորածին երեխան, ում վիճակը ևս ծանր էր: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։