Թուրքիան և ՆԱՏՕ–ն կքննարկեն ԻՊ–ի և քուրդ անջատողականների դեմ պայքարի հարցը
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել և առաջարկել է ՆԱՏՕ անդամ երկրների արտահերթ նիստ անցկացնել, որտեղ կքննարկվի ԻՊ–ի և քուրդ անջատողականների դեմ պայքարի ծրագիրը:
Հանդիպումը կայանալու է առաջիկա երեքշաբթի:
Թուրքական ԶՈՒ-ն հարվածել է Սիրիայում տեղակայված ԻՊ անդամներին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում հարձակումների շարքից հետո վերսկսվել են թռիչքները դեպի «PKK» ճամբարներ:
Այդպիսի միջադեպերից մեկի ընթացքում հուլիսի 20-ին ԻՊ անդամ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն՝ խլելով 32 մարդու կյանք:
«PKK»-ն դա ընդունել է որպես ԻՊ-ի և Թուրքիայի համագործակցություն և սկսել է հարձակվել թուրք ոստիկանների վրա:
Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից դեպի Իրաք կատարած թռիչքները փաստացի վերջ դրեցին երկու տարի ձգվող հաշտեցմանը:
«PKK» ներկայացուցիչը պատմել է Ֆրանս պրեսսին, որ Թուրքիան հարձակվել է երկու դիրքից՝ Դախուկ և Էրբիլ քաղաքներից դեպի հյուսիս:
Ներքին անհամաձայնություններ.
Թուրքայի խնդրանքի մասին պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը.
-Թուրքիան օգտվեց երկրին վտանգ սպառնալու կամ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերով ՆԱՏՕ անդամ երկրների արտահերթ նիստ հրավիրելու իրավունքից:
Ստոլտենբերգի խոսքերվ՝ նա երկու օր առաջ բանակցություններ է վարել Ահմեդ Դավութօղլուի հետ և ցավակցել մահացած ոստիկանների համար, ինչպես նաև իր աջակցությունն է առաջարկել ԻՊ-ի դեմ պայքարի գործում:
ԱՄՆ-ն հորդորել է Անկարային և «PKK»-ին զերծ մնալ բռնություններց, սակայն միաժամանակ շեշտել է, որ Անկարան անջատողականների հարձակումներից պաշտպանվելու իրավունք ունի:
Թուրք ժողովուրդը վախենում է, որ պաշտոնական Անկարայի և քուրդերի միջև լարվածությունը կարող է նոր թափ հավաքել:
Եթե Թուրքիայում նոր քաղաքացիական պատերազմ սկսվի, ապա դա ծանրագույն հարված կլինի Թուրքիայի հեղինակությանը: Դա կբերի Հյուսիսատլանտյան կոալիցիայում Թուրքիայի դերի նվազման:
Հ.Գ. Կարծում եմ՝ հուլիսի 20-ի պայթյունը պատահականություն չէ: Եվ պատահական չէ, որ «PKK»-ն դա համարել է Թուրքիայի և ԻՊ համագործակցություն, ի վերջո հիշենք, որ Թուրքիան նավթ է Գնում ԻՊ-ից և լավության տակից հարկավոր է դուրս գալ: Իսկ հիմա, երբ իրավիճակն արդեն սրվել է, Թուրքիան սեփական կաշին փրկելու համար որոշեց «մեջքից հարվածել» ԻՊ-ին: Դա Թուրքիայի և Ադրբեջանի ձեռագիրն է:
Սուրեն Ավդալյան.Ֆեյսբուք