Սուրճը կազդուրող ըմպելիք չէ.գիտնականներ
Գիտնականները,հետազոտելով 400 մարդու, հանգել են հետևյալ եզրակացությանը. սուրճը կազդուրող ըմպելիք չի համարվում:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտությանը մասնակից մարդկանց կեսին գիտնականները մեծ քանակությամբ սուրճ են տվել,մյուսներին՝ նման համով այլ ըմպելիք:Պարզվել է՝ սուրճը կազդուրող ազդեցություն է թողնում մարդու վրա միայն քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում:Եթե այն օգտագործում ենք ամեն օր,դա դառնում է սովորություն, և սուրճը դադարում է առույգացնել և կազդուրել մարդու օրգանիզմը: