Բրիտանացի հումորիստը հայտնել է, որ ոստիկանությունը վերադարձրել է ՖԻՖԱ-ի ղեկավարի վրա նետած 600 դոլարը
Բրիտանացի հումորիստ Սայմոն Բրոդկինը ֆուտբոլի միջազագային ֆեդերացիայի նախագահ Բլատերի վրա իրական 600 դոլարի արժողությամբ փաթեթ է նետել: Շվեյցարիայի ոստիկանությունn ավելի ուշ այն վերադարձրել է հումորիստին:Այս մասին գրում է ТАСС-ը:
Բրոդկինի խուլիգանության պատճառով հետաձգվել է նաև ՖԻՖԱ-ի ղեկավարի մամուլի ասուլիսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրոդկինը ասուլիսի սրահում Բլատերի վրա կեղծ թղթադրամներ էր նետել:
Բրիտանացին հայտարարել է, որ գումարը կաշառք է եղել այն բանի համար, որ 2026 թ «Աշխարհի գավաթը» տեղի ունենա Հյուսիսային Կորեայում: