Պորոշենկոն չի պատրաստվում Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն ենթադրում Դոնբասին հատուկ կարգավիճակի տրամադրումը: Այս մասին հայտնում է «Интерфакс-Украина»-ն:
«Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը չի ենթադրում Դոնբասի կարգավիճակի տրամադրում»,-հայտարարել է Պորոշենկոն:
Նա նաև ընդգծել է, որ փոփոխությունները համապատասխանում են Մինսկի համաձայնագրերին: Ինչպես նաև Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ փոփոխությունների շուրջ աշխատանքի ժամանակ արտաքին ազդեցություն չի եղել: