Ծննդատանը հրազենից վիրավորված 27-ամյա կնոջ երեխան ծնվել է ներարգանդայի թոքաբորբով
Ինչպես հայտնել էինք Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք էր գրանցվել: Ամուսինը հիվանդանոցում կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:
Նշենք, որ հրազենից վիրավորված 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է հղիության 8-րդ ամսում:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ մոր և երեխայի վիճակը շարունակում է ծանր, բայց կայուն մնալ:
«Երեխայի վիճակը ևս ծանր է: Նա ծնվել է անհաս, ներարգանդայի թոքաբորբով»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրազենից վիրավորված մոր վիճակը ևս ծանր է: