Ծննդատանը հրազենից վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ
Ինչպես հայտնել էինք Հայկ Վարդանյանը Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի հիվանդասենյակում մի քանի անգամ կրակել է իր կնոջ ուղղությամբ` վնասվածքներ պատճառելով պարանոցի և ուսի շրջանում, ապա ինքնասպան է եղել` կրակելով իր կրծքին: Operativ.am-ի թղթակիցը կնոջ առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց հիվանդանոցի տնօրենի հետ:
«Վիճակը ծանր է սակայն, կայուն, գիտակցությունը պահպանվում է: Վերակենդանացման բաժանմունքում է այժմ: Այսօր վիճակը չի վատացել»,- ասաց ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: