Գազի հետ կապված ՌԴ-ի, Ուկրաինայի և ԵՀ-ի բանակցությունները ավարտվել են «Նավթոգազ»-ի դեմարշով
Վիեննայում Ռուսաաստանի, Ուկրաինայի և Եվրոպական հանձնաժողովի եռակողմ բանակցություններն անսպասելի են ավարտվել:Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Կողմերին չի հաջողվել Ուկրաինային գազ մատակարարելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, իսկ «Նավթոգազ»-ը հայտարարել է, որ հուլիսի 1-ից դադարեցնում է գազ գնել Ռուսաստանից:
Հնարավոր է, որ Ուկրաինան, պարզապես, չի կարողացել Եվրոպական հանձնաժողովի համար այդ միջոցների օգտագործման երաշխիքներ ապահովել: