ԱՄՀ-ն հաստատել է Հունաստանի հերթական տրանշի ձախողումը
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է, որ Հունաստանի1,5 եվրո արժողությամբ հերթական տրանշը ձախողվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով հիմնադրամի կայքին:
Չմարված վճարների պատճառով Հունաստանը դուրս է մնացել Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսավորման ծրագրից:
Ֆոնդը նաև հաստատել է, որ Հունաստանը խնդրանք է ստացել՝ երկարաձգել վարկերի վճարումները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆինանսական կայունության Եվրոպական հիմնադրամը Հունաստանին հաջորդ տրանշում մերժել է 1,8 մլրդ եվրոն: