Ավրիլ Լավինը արտասվել է, երբ խոսել է իր հիվանդության մասին (տեսանյութ)
LifeStyleԱմերիկացի երգչուհի Ավրիլ Լավինը հուզվել է Good Morning America հաղորդմանը ներկա գտնվելիս: Նա բոլորին պատմել է իր հիվանդության մասին, որը կոչվում է նեյրոբորելիոզ կամ Լայմի հիվանդություն: Նեյրոբորելիոզի հարուցիչը բակտերիաներն են, որոնք փոխանցում է տիզ միջատը: Հիվանդությունը, զարգանալով, կարող է ախտահարել նյարդային, տեսողական և սրտանոթային համակարգերը: «Երբեք չէի մտածի, որ մեկ խայթոցը կարող է նման բան առաջացնել: Ես մոտ 5 ամիս գամված էի անկողնուն»,- ասել է երգչուհին։ Նա նաև պատմել է, որ այդ ընթացքում դժվարությամբ էր սնվում, շնչում, խոսում և շարժվում:
«Ինձ հարցնում էին, թե ինչ է ինձ հետ կատարվում, սակայն ես պատասխանը չգիտեի: Ես կարծում էի, թե մեռնում եմ,- ասել է նա ու հավելել,- «Ինձ հատկապես տխրեցրնում էր այն փաստը, որ նույնիսկ բարձրակարգ մասնագետներ չէին կարողացել ախտորոշել պատճառը, ինչի հետևանքով ես հոգեբանական խնդիրներ ունեցա։ Լայմի հիվանդություն ունեցող շատ անձանց բողոքներին բժիշկներն ասելիք չունեն, այդ պատճառով նրանց թվում է, թե դու գժվել ես»։
Երգչուհուն ախտորոշել չկարողացող բժիշկները նրան խորհուրդ են տվել դուրս գալ տնից կամ դաշնամուր նվագել։
Այս մասին հաղորդում է Huffington Post-ը։