Ես այսօր այստեղ եմ, որ պաշտպանեմ իմ ժողովրդին. ԲՀԿ պատգամավոր
Բաղրամյան պողոտան շարունակում է մնալ փակ: Սակայն այսօր համեմատաբար ավելի քիչ են, քան նախորդ օրերին: Սակայն այսօր այստեղ են կրկին հայտնի դեմքեր և պատգամավորներ:
Պատգամավորների շարքում է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: «Ժողովուրդը ճիշտ պահանջ է դրել և իշխանությունը պետք է կատարի այն։
Սերժ Սարգսյանը, իհարկե, գնաց զիջման, բայց մինչև վերջ չգնաց, կիսատ թողեց ժողովրդի պահանջը։ Ես այսօր այստեղ եմ, որ եթե ժողովրդին վտանգ սպառնա, կենդանի պատի կազմում լինեմ և պաշտպանեմ իմ ժողովրդին»,- ասաց Ռուստամ Գասպարյանը։