Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է հանրային քննարկում (լուսանկարներ)
Էլէներգիայի սակագնի դեմ պայքարող ցուցարարների մի մասը այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում, իսկ մի մասն էլ՝ Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարները այս պահին կազմակերպել են նստացույց։
Operativ.am-ի թղթակիցը զրույց ունեցավ «Ո՛չ թալանին» նախաձեռնողական խմբի կազմակերպիչերից Մաքսիմ Հակոբյանի հետ, որի հավաստմամբ, հանրային քննարկումից հետո արդեն պարզ կլինի՝ արդյո՞ք «Ո՛չ թալանին» նախաձեռնողական խումբը միանում է Բաղրամյան պողոտայի ցուցարարներին, թե՞ ոչ։
Այս պահին ընթանում է հանրային քննարկումը, իսկ մինչ այդ ցուցարարների միջև թեթև վիճաբանություն տեղի ունեցավ, քանի որ ցուցարարներից մեկը բողոքում էր ստեղծված իրավիճակից։