Ես կգտնվեմ այդ միջին հատվածում` ժողովրդի և ոստիկանների կողքին. Արա Գևորգյան
Ինչպես տեղեկացրել էինք, Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մարդկանց է միացել նաև երգահան Արա Գևորգյանը: Նրա համար կարևոր էր մասնակցել ու իր աջակցությունը հայտնել ցուցարարներին: Արա Գևորգյանի խոսքով` կարևոր է նաև, որ պայքարի ընթացքում արյունահեղություն չլինի: «Ես գիտեմ, որ ոչ ոստիկանությունը, ոչ ժողովուրդը բախման կողմնակից չեն: Ես կգտնվեմ այդ միջին հատվածում, որպեսզի կարողանանք կանխել ցանկացած տիպի բախում, քանի որ այս երիտասարդների շարքում կան նաև հրահրողներ»,-ասում է նա: