Վաղուց այդքան պաթոս չէր հնչել Ազգային ժողովում
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում շարունակվում էին Գլխավոր դատախազի կողմից ներկայացված 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումները:
Վաղուց այդքան պաթոս չէր հնչել Ազգային ժողովում՝ ինչպես գլխավոր դատախազին քննադատող ընդդիմադիրների ելույթներում, այնպես էլ իշխանականների ու դատախազ Գևորգ Կոստանյանի՝ դրանց ուղղված պատասխաններում:
Բայց դրանից Հայաստանում ոչինչ չի փոխվում և չի փոխվելու, անպատժելիության ու անօրինականության մթնոլորտը շարունակվելու է, իշխանությունը շարունակելու է հովանավորել յուրայիններին ու հանցագործ դարձնել «ոչ յուրային», անցանկալի գործիչներին:
Առաջիկա օրերին Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: