Ադրբեջանամետ Ուոլթերը Լորդերի պալատում հայտնվելու դեպքում կկարողանա շարունակել ադրբեջանցիների լոբբինգը ԵԽԽՎ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դեռ հայտնի չէ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» տխրահռչակ զեկույցի հեղինակ Ուոլթերի ճակատագիրը, որը, ճիշտ է, չի ընտրվել Համայնքների պալատի անդամ, սակայն Լորդերի պալատում հայտնվելու դեպքում կկարողանա շարունակել ադրբեջանցիների լոբբինգը ԵԽԽՎ-ում իր զեկույցով` ժամանելով նաև Հայաստան:
Բրիտանիայի նորընտիր վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դեռ չի նշանակել Լորդերի պալատի անդամներին, և չնայած Հայաստան ժամանող բրիտանացի հյուրերը փափուկ բարձ են դնում հայոց գլխի տակ, թե Ուոլթերն առանձնապես ցանկություն չունի «լորդ» դառնալու, «յախտա» է քշում ու փորձում է վայելել իր հանգիստը, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, ադրբեջանցիք ոչ մի ցանկություն չունեն նրան հանգստի ուղարկելու ու ծախսված գումարները քամուն տալու և անում են ամեն ինչ, որպեսզի «Բրիտիշ պետրոլիումի» հայրենիքում` Լորդերի պալատում Ռոբերտ Ուոլթերը տեղ ունենա»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: