Նավթի համաշխարհային գների նոր ցուցանիշը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվազել, և դրան զուգահեռ՝ կրկին նկատվում են ռուսական ռուբլու արժեզրկման միտումներ: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծաբանների սպասումները կրկին հոռետեսության տիրույթում են:
Այս իրավիճակը մեծ ազդեցություն ունի ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Դեռ անցած տարվա ամռանը ՌԴ տնտեսությունում սկսված գահավիժումը դադարեց մարտ ամսին, և այս ընթացթում որոշակի լավատեսական սպասումներ ձևավորվեցին:
Սպասվում էր, որ ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կսկսեն թեկուզ դանդաղ, բայց աճել:
Սակայն հաշված օրերի ընթացքում ռուսական ոուբլին արժեզրկվեց մոտ երկու տոկոսով, ինչը նավթի գրեթե նույն տեմպով էժանացման արդյունք էր:
Եթե այս միտումները շարունակվեն, մեր տնտեսությունը դրա բացասական ազդեցությունից խուսափել չի կարող: Կսկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: