Իրաքցի վանականն «ԻՊ»-ի ձեռքից հնագույն հայկական ձեռագրեր է փրկել
Իրաքցի վանական Նաջիբ Միքայելը պատմել է այն մասին, թե ինչպես է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքից փրկել ձեռնագրեր, որոնց թվում եղել է նաև հայերենով ձեռագրեր: Այս մասին հայտնում է Novostink.ru-ն:
Ինչպես գրում է լիբանանյան «The Daily Star»-ը՝ չնայած նրան, որ զինյալները կարող էին սպանել իրեն, վանականը մտածում էր, թե ինչպես փրկի այդ հնագույն ձեռագրերը:
Փոխանցվում է, որ ընդհանուր առմամբ, վանականը ոչնչացումից փրկել է 13-19-րդ դարերին թվագրվող 6 արկղ ձեռագիր: Նշվում է, որ իրենցից մեծ արժեք ներկայացնող փաստաթղթերն իրաքյան Մոսուլ քաղաքից տեղափոխվել են Իրաքյան Քուրդիստան` Քարաքոշ քաղաք: