Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում. բախվել են Ford Transit-ն ու Grand Cherokee-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ գյուղի սկզբնամասում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչներ, 64-ին Մանվել Շահնազարյանի վարած Ford Transit մակնիշի 34 MT 539 համարանիշի և 34-ամյա Անդրանիկ Մովսիսյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 VT 241 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին Մ.Շահնազարյանը մահացել է:
Մանրամասները՝ այստեղ: