Չեչեն 15-ամյա տղան մահացել է սելֆի անելու ժամանակ
Չեչնիայում 15-ամյա տղան փորձելով սելֆի անել բարձրացել էր բետոնե ցանկապատի վրա և այդտեղից վայր էր ընկել, ինչի հետևանքով էլ մահացել էր: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ բացի այդ տղայի վրա ընկել էր այդ բետոնե ցանկապատի մի մասը:
«Դեռահասը, ցանկանալով լուսանկարվել, փորձել է բետոնե ցանկապատի վրա բարձրանալ, սակայն բետոնե սալիկներից մեկը ընկել է տղայի վրայի: Ստացած վնասվածքից տղան տեղում մահացել է»,-հայտնել են ոստիկանությունից: