«Արևելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները վերջնական փաստաթուղթ են ստորագրել
«Արևելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները՝ ավարտելով իրենց աշխատանքը Ռիգայում, վերջնական փաստաթուղթ են ստորագրել: Այս մասին գրում է Rg.ru-ն:
Փաստաթղթում ընդգծվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցումը, ինչպես նաև Դոնբասի հարցով Մինսկի համաձայնագրերի լիակատար իրականցման կոչ է արվում:
«Գագաթաժողովի մասնակիցներն աջակցում են այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված են իրավիճակի դեէսկալացիային և կոնֆլիկտի քաղաքական լուծմանը՝ հիմնված Ուկրաինայի անկախության, նրա ինքնավարության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա: Նրանք կոչ են անում կոնֆլիկտի կողմերին լիարժեք իրականացնել Մինսկի համաձայնագրերն (2014թ. սեպտեմբերից) ու դրանց իրականացման հարցում միջոցառումների փաթեթը (2015թ. փետրվարից)»,-ասվում է փաստաթղթում:
«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը կայացել է Ռիգայում մայիսի 21-22-ը: ԵՄ-ի այս նախագիծն ուղղված է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ կապերի զարգացմանը: