Նեպալում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7.5 հազարի
Նեպալում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7.5 հազարի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ փոխանցվում է, որ զոհվել է 7365 մարդ, իսկ ավելի քան 14366-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ 7,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Նեպալում: Ստորերկրյա ցնցումները զգացվել էին նաև Հնդկաստանում, Բանգլադեշում և Տիբեթում: