Մշակույթի նախարարությունը կրկին ցնցում է իր գործելաոճով
Կրկին, ես ցնցված եմ մեր մշակույթի նախարարության գործելաոճից՝ մեկ և ավել տարի նամակագրական կապեր ունենալու ընթացքում,տարբեր ժամանակ,տարբեր բաժիններ նամակներս սխալ հասցեագրվելուց հետո,վերջապես «ընկնում» է ճիշտ բաժին՝ Արվեստի բաժին,որտեղից դեռ անցյալ տարվա վերջ,բաժնի ղեկավարն,ինձ բանավոր պատասխանում է դրական` խոստանալով, «100 դուռ» նախագծին անպայման աջակցել ,բանավոր խոսքն հաստատում են գրավոր նամակով:
Այս տարվա սկզբին ես, նախարարի անունով, հիշեցման կարգով,ուղարկում եմ ևս մեկ նամակ,այն կրկին մեկ-երկու սխալ բաժին անցնելով,վերջապես հանգրվանում է Արվեստի բաժնում,որտեղ էլ սահմանված ժամանկից մի փոքր ուշ պատասխնում են ինձ,վերացական մի նամակով,որտեղ նշված է,որ կքննարկվի ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և դրանց աջակցման հնարավորությունը:Անորոշ ժամանակ սպասելով,հեռախոսով երբեմն շբվելով բաժնի մասնագետի հետ,որն էլ վերացական պատասխաններ էր տալիս ու չէր կարողանում հստակ նշել իրենց որոշման ժամանակն ու էությունը, ես որոշեցի համբերատար սպասել: Անցավ Ապրիլը,որին էլ կարծում եմ, միտումնավոր, սպասում էր նախարարությունը: Այսօր որոշեցի զանգահարել և վերջնական պարզել պատասխանը՝ մասնագետն ինձ ասեց,որ մեր առաջարկը մերժվել է, իմ այն հարցին, թե մերժման գրավոր նամակ-պատասխանի սպասել թե՞ ոչ, ստացա, կրկին բացասական և կտրուկ պատասխան, խնդրում եմ ուշադրություն դարձնել վերը նշված ժամկետներին՝ տարի և մի քիչ ավել նամակներիս,հեռախոսով,բանավոր կտրուկ բացասական պատասխան:
Հիմա հարց, Ձեզ իմ սիրելի ընկերներ, իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ջա՛ն.
-Ես, ունե՞մ մշակույթի նախարարություն, ես ունե՞մ մշակույթի նախարար:
Խնդրում եմ անկեղծ ու սրտանց պատասխանել հարցիս:
Ահավոր շատ վիրավորված, մշակույթի ծառայող ՝Խաչիկ Եղոյան:(((
Աստված իրենց հետ:
Խաչիկ Եղոյան. ֆեյսբուք: