Մերկելը կոչ է արել շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել գերմանական հատուկ ծառայություններին շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ լրտեսական սկանդալի ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Կառավարությունը կանի ամեն հնարավոր բան հետախուզական ծառայությունների աշխատանքների շարունակման համար: Հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքները՝ արդյունավետ աշխատանքը հնարավոր է միայն այլ հատուկ ծառայությունների հետ համատեղ աշխատանքի դեպքում: Այդ թվում նաև ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Մերկելը՝ ԶԼՄ-ների այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը հետախուզական գործունեություն է իրականացրել ԵՄ-ի տարածքում: