ԱԺ-ում կրքերը թեժացել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը մայիսի վերջին մեկնելու է Կանադա: Մեր տեղեկություններով, այս հողի վրա ԱԺ-ում կրկին կրքերը թեժացել են: Ըստ որում՝ ուղևորությունների համար մշտապես կոկորդ պատռող կին պատգամավորներից բացի, այս անգամ պայքարի են դուրս եկել նաև տղամարդիկ:
Նշենք, որ ԱԺ-ում կա Հայաստան-Կանադա բարեկամական խումբ, որի կազմում են Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արմեն Բաբայանը, Ռուբեն Գևորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մհեր Շահգելդյանը, Վարդան Օսկանյանը:
Սակայն չի բացառվում, որ ԱԺ նախագահի հետ Կանադա մեկնող խումբը բոլորովին այլ կազմ ունենա»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: